Հուլիս 24, 2021 08:42 Asia/Tehran
  • Իրանն ընդգծում է Հարավային Կովկասի տարածաշրջանում տևական խաղաղության հաստատելու անհրաժեշտությունը

Անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային բախումների շարունակմանն Իրանի ԱԳՆ խոսնակն ընդգծել է Հարավային Կովկասի տարածաշրջանում հնարավորինս շուտ կայուն խաղաղության հաստատելու անհրաժեշտությունը:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, ցավ հայտնելով երկու կողմերի մարդկային կորուստների ու վիրավորումների կապակցությամբ, Սաիդ Խաթիբզադեն Երևանին ու Բաքվին  կոչ է արել ցուցաբերել զսպվածություն և  սահմանային վեճերը լուծել խաղաղ ճանապարհով:

Իրանի արտգործնախարարության խոսնակը նաև շեշտել է, որ երկու երկրները պետք է հաղթահարեն լարվածությունն ու վերջ դնեն հակամարտությանը: Ընդգծելով  Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու անհրաժեշտությունը, Խաթիբզադեն  Իրանի  պատրաստակամությունն է հայտնել, օգնել կողմերին՝ կայուն խաղաղության հաստատման հարցում: