Հուլիս 24, 2021 11:15 Asia/Tehran
  • Օտարերկրյա զբոսաշրջիկների համար կշարունակի գործել Իրան մուտքի արգելքը

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է. «Կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի հրահանգի համաձայն, զբոսաշրջային վիզայի տրամադրման գործընթացը դադարեցված է»:

Իրանի արտաքին գործերի նախարարության Սպահան նահանգի ներկայացուցչության ղեկավար Ալիռեզա Սալարյանն Իրանի զբոսաշրջության 100-ամյակի կապակցությամբ կայացած  գիտաժողովում հայտարարել է. «Իրանի տուրիստական ​​վիզայի տրամադրումը դադարեցվել է՝ ըստ   կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի հրահանգի»: 

Նա հավելել է. «Շտաբի հրահանգով, օտարերկրյա քաղաքացիներին, համապատասխան ուսումանսիրություններից հետո, տրամադրվում են միայն  առևտրային և բժշկական վիզաներ: Տրամադրվող ուսանողական վիզաների թիվը նույնպես շատ փոքր է»: