Հուլիս 24, 2021 12:35 Asia/Tehran
  • Ֆորուղին Տոկիոյի Օլիմպիական խաղերում վաստակել է Իրանի առաջին ոսկե մեդալը

Իրանցի հրաձիգ Ջավադ Ֆորուղին Տոկիոյի Օլիմպիական խաղերում վաստակել է Իրանի առաջին ոսկե մեդալը:

Շաբաթ օրը, 10 մ օդային ատրճանակի բաժնում 244.8 հաշվով գերազանցելով օլիմպիական ռեկորդը, Ֆորուղին նվաճել է ոսկե մեդալը: Սերբ մարզիկ Դամիր Միկեցը և չինացի Վեյ Պանը ստացան համապատասխանաբար  արծաթե և բրոնզե մեդալները:

Այս մեդալը նաև Օլիմպիական խաղերում հրաձգություն մարձաձևում Իրանի պատմության մեջ առաջին մեդալն է: