Հուլիս 24, 2021 13:06 Asia/Tehran
  • Ռոհանին կատարել է Իրանի ողջ տարածքում Էներգետիկայի նախարարության ազգային նախագծերի բացումը

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, այսօր կատարել է Իրանի ողջ տարածքում Էներգետիկայի նախարարության ազգային նախագծերի բացումը:

Շաբաթ օրը, Հասան Ռոհանին  տեսակապի միջոցով կատարել է դեպի Բաբոլ և Բաբոլսար և մոտ 600 հազար բնակիչ ունեցող  4 քաղաքներ ու 57 գյուղեր գնացող ջրի մաքրման, Արդաբիլ նահանգի Խալխալի ջրի և ջրի մաքրման, Սիստանում և Բելուչեստան նահանգի Քոնարաքի կոյուղաջրերի մաքրման, Չահարմահալ և Բախտիարի նահանգի Հուրե ջրի մաքարման կայանների, Ֆարս նահանգի Հաջիաբադի ջրամատակարարման ցանցի, նույն նահանգում 3 փոքր էլեկտրակայանների, Բուշեր նահանգի Խայեզ ամբարտակի և Արղուն ամբարտակի ջրառի, 9 մարզերում  վերականգնված 30 ՄՎտ հզորությամբ 13 էլեկտրակայանների բացման արարողությունը և հայտարարել Ֆարս նահանգի Հայաթ ջրամբարտակի  աշխատանքների ավարտի մասին:

Նախագահի հրամանով այսօր մեկնարկել է նաև Բանդար Աբբաս քաղաքի կոյուղաջրերի հեռացման համակարգի շինարարությունը: 

Արարողության սկզբում, անդրադառնալով խիստ շոգի,  երաշտի և տեղումների պակասի հետևանքով Խուզեստան նահանագում առաջացած ջրի ճգնաժամին, Ռոհանին ասել է. «Բարեբախտաբար, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, խնդրի մի մասը լուծվել է  և մենք հուսով ենք, որ մնացած խնդիրները կլուծվեն առաջին փոխնախագահի և կառավարության մի շարք նախարարների՝ մարզ կատարած այցի և այդ կապակցությամբ հեղափոխության առաջնորդի  կարգադրության համաձայն արագ որոշումների կայացման շնորհիվ»: