Հուլիս 24, 2021 18:57 Asia/Tehran
  • Իրանից դեպի Կասպից ծովի մերձափնյա  երկրներ իրականացվող արտահանումների ծավալն աճել է

Իրանի մաքսային ծառայության խոսնակը հայտարարել է, որ Իրանից դեպի Կասպից ծովի մերձափնյա երկրներ իրականացվող արտահանումների ծավալն աճել է:

«Գարնանը 328 միլիոն  917 հազար դոլար արժողությամբ ավելի քան 1 միլիոն 24 հազար տոննա իրանական ապրանք  է արտահանվել չորս երկիր՝ Ռուսաստան, Ադրբեջանի Հանրապետություն, Թուրքմենստան և Ղազախստան», - ասել է Իրանի մաքսային ծառայության խոսնակ Սեյեդ Ռուհոլլահ  Լաթիֆին:

Նա հավելել է.«Այս տարվա (Արեգակնային 1400 թ.) առաջին երեք ամիսներին 135 միլիոն 392 հազար դոլար արժողությամբ  ավելի քան 300 հազար 941 տոննա ապրանք  արտահանվել է  Ռուսաստան, 86 միլիոն 395 հազար դոլար արժողությամբ  194 հազար 800 տոննա ապրանք՝  Ադրբեջանի Հանրապետություն, 69 միլիոն դոլար արժողությամբ 399 հազար տոննա  ապրանք  Թուրքմենստան, և 38 միլիոն դոլար արժողությամբ   129 հազար տոննա ապրանք՝  Ղազախստան»: 

Լաթիֆին ընդգծել է .«Մենք պետք է հատուկ ուշադրություն դարձնենք այս մեծ շուկային»: