Հուլիս 25, 2021 09:00 Asia/Tehran
  • Ծովակալ Խանզադի. Ֆիննական ծոցում իրանական նավերի առկայությունը պատմական իրադարձություն է

ԻԻՀ բանակի ռազմածովային ուժերի հրամանատարը նշել է, որ Ֆիննական ծոցում «Սահանդ» և «Մակրան» նավերի առկայությունը պատմական իրադարձություն է:

Ծովակալ Հոսեյն Խանզադին, շաբաթ օրը, Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացած մամուլի ասուլիսում ասել է. «Այս նավերը, երկար ճանապարհ կտրելով, մուտք են գործել մտան աշխարհի ռազմավարական տարածքներ: Այս իրադարձությունն աննախադեպ է»:

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի նավատորմի հրամանատարը, նշել է, որ իրանական նավերի երկար ճանապարհը սկսվել է մի քանի ամիս առաջ և ներկայումս նավերը հասել են Ֆիննական ծոց և Սանկտ Պետերբուրգի ջրեր: Նրա խոսքերով. «Դա նշանակում է, որ Հյուսիսային ծովի և Ֆիննական ծոցի դարպասները բացվում են Իրանի նավատորմի առջև»:

Ռուսաստանի ռազմածովային ուժերի գլխավոր շքերթը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում՝  հուլիսի 25-ին:

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ  շքերթին մասնակցում են 54 ռազմանավեր տարբեր երկրներից, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից:

Պիտակ