Հուլիս 25, 2021 09:10 Asia/Tehran
  • Հյուսիսային իրանահայության ներկայացուցիչը քննադատել է ԱՄՆ-ի կողմից լարվածության հրահրումը

Իրանի իսլամական խորհրդարանում հյուսիսային իրանահայության ներկայացուցիչը, ՌԴ Պետդումայի ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ, դատապարտել է ամերիկյան պատժամիջոցները և քննադատել Վաշինգտոնի դերը՝ մարտահրավերներ և ճգնաժամեր ստեղծելու հարցում:

Ըստ Երիտասարդ լրագրողների ակումբի հաղորդման, Իրանի խորհրդարանում հյուսիսային իրանահայության  ներկայացուցիչ Արա Շահվերդյանը, ով մեկնել է Հունաստան՝ մասնակցելու Ուղղափառության միջխորհրդարանական 28-րդ վեհաժողովին, հանդիպել է Ռուսաստանի Պետդումայի ներկայացուցիչ Դմիտրի Սաբլինի հետ:

Իրանցի և ռուս պաշտոնյաները կարևորել են խորհրդարանների և պատգամավորների դերը խորհրդարանական և երկկողմ հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում, ընդգծելով տարբեր ոլորտներում երկու երկրների   ռազմավարական համագործակցության և  հարաբերությունների ամրապնդման ու ընդլայնման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում երկու երկրների պաշտոնյաները քննադատել են  ԱՄՆ միակողմանի պատժամիջոցները, տարածաշրջանային և միջազգային մարտահրավերներն ու ճգնաժամեր ստեղծելու գործում Վաշինգտոնի դերը, ինչպես նաև այդ խնդիրները լուծելու ուղիները:

Հանդիպմանը շեշտվել է նաև կորոնավիրուսի դեմ պայքարում և պատվաստանյութերի տրամադրման հարցում Իրանի և Ռուսաստանի  համագործակցությունը:

Պիտակ