Հուլիս 25, 2021 09:29 Asia/Tehran
  • Ռայիսի. Հարևանների հետ փոխգործակցությունը և երկխոսությունը լինելու է Իրանի 13-րդ կառավարության  գերակայությունը

Շաբաթ օրը, Օմանի սուլթան Հեյշամ բին Թարիղի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ նորընտիր նախագահը նշել է, որ Իրան-Օման հարաբերությունների ընդլայնումը իրագործելի նպատակ է`փոխադարձ քաղաքական վստահության շնորհիվ: Նա հավելել է, որ հարևանների հետ փոխգործակցությունը և երկխոսությունը լինելու է Իրանի 13-րդ կառավարության գերակայությունը:

Iran Press լրատվական գործակալության հաղորդմամբ, Այաթոլլահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին նշել է, որ Օմանը Իրանի համար հուսալի հարևան և կարևոր գործընկեր է: Նա նշել է. «Հաշվի առնելով վստահության մակարդակը, որը առկա է երկու երկրների միջև, հարաբերությունների ընդլայնումը տարբեր քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում լիովին իրագործելի նպատակ է»:

Նրա խոսքերով. «Տարածաշրջանային կարևոր հարցերի շուրջ հարևանների հետ փոխգործակցությունը, երկխոսությունը, խորհրդակցությունները լինելու են 13-րդ կառավարության դիվանագիտության գերակայությունը»:

Հեռախոսազրույցում Օմանի սուլթանը շնորհավորել է Ղորբան տոնի առիթով և հաջողություն մաղթել  Այաթոլլա Ռայիսիին: Նա նշել է. «Իրանի և Օմանի հարաբերություններն անկասկած կմնան ամուր, և այդ բարեկամական և կառուցողական հարաբերությունները դրական ազդեցություն կունենան տարածաշրջանի բոլոր զարգացումների վրա»:

Գնահատելով Այաթոլլա Ռայիսիի դիրքորոշումը՝ հարևանների հետ կառուցողական փոխգործակցության վերաբերյալ, Հեյշամ բին Թարիղն ասել է. «Թեհրան և Մուսկատ  հարաբերություններում փոխադարձ քաղաքական վստահությունը կարևորագույն գործոններից մեկն է: Մենք լրջորեն հետամուտ կլինենք երկու երկրի հարաբերությունների ամրապնդմանը՝ տարածաշրջանի շահերն ապահովելու նպատակով»: