Հուլիս 27, 2021 09:34 Asia/Tehran
  • Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև առևտրի ծավալն աճել է 18 տոկոսով

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի խորհրդի անդամը հայտարարել է 2020 թվականին միության և Իրանի միջև առևտրի ծավալի 18 տոկոս աճի մասին:

Իրանի ռադոհեռուստատեսության ռուսական ռադիոյին տված բացառիկ հարցազրույցում, Անդրեյ Սլեպնյովն ասել է. «2020-ին, չնայած պատժամիջոցների ճնշմանը,  Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև առևտրի ծավալն աճել է 18 տոկոսով»:

Նա հավելել է.«Միևնույն ժամանակ, ԵՄ հետ ԵԱՏՄ առևտուրը  2020թ նավզել է23 տոկոսով»: 

Սլեպնյովի խոսքերով, միության անդամ երկրները համոզված են, որ Իրանի և Եվրասիական միության կողմից նախապատրաստվող համաձայնագիրը պետք է հանգեցնի Հյուսիս-հարավ միջանցքի լիարժեք գործադրմանը, ներառյալ ճանապարհային և երկաթուղային տրանսպորտի ոլորտները, ինչը շատ հաջող հեռանկար ունի:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Առևտրի նախարարների խորհրդի անդամը հավելել է, որ միությունը ջանքեր է գործադրում՝ առևտրի ցիկլից  դոլարը բացառելու ուղղությամբ:

ԵԱՏՄ անդամներն են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանից, Ղրղզստանը և Հայաստանը, որոնց հետ Իրանն ունի շատ լավ հարաբերություններ: