Հուլիս 28, 2021 18:23 Asia/Tehran
  • ԻԻՀ առաջնորդ. Արևմուտքի նկատմամբ վստահությունը ոչ մի արդյունք չի կարող ունենալ

ԻԻՀ գերագույն առաջնորդը 12-րդ կառավարության գործունեության վերջին օրերին նախագահ Ռոհանիի և կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է.«Ներքին ծրագրերը բացարձակապես չպետք է հետաձգել և հույս դնել Արևմուտքի վրա, քանի որ դրանք, անշուշտ ձախողվելու են»:

Այսօր ԻԻՀ նախագահի և տասներկուերորդ կառավարության  անդամների հետ վերջին հանդիպման ժամանակ, բոլոր մուսուլմաններին, հատկապես Իրանի սիրելի ժողովրդին շնորհավորելով Ղադիր բարեբաստիկ տոնի կապակցությամբ, և նշելով, որ Ժողովրդին ծառայելն աստվածային բարիք է, իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին  ասել է.«Այս բարիքը փառաբանելու համար, պետք է բոլոր ջանքերը գործի դնել հեղափոխության նպատակներն առաջ տանելու համար»: 

Գնահատելով կառավարության գործունեությունը՝ նա ասել է. «Պարոն Ռոհանիի կառավարության գործունեությունը տարբեր ոլորտներում նույնը չի եղել, որոշ դեպքերում սպասվածի համաձայն է եղել, բայց որոշ դեպքերում ՝ ոչ»:

Ընդգծելով 11-րդ և 12-րդ կառավարությունների փորձի օգտագործման անհրաժեշտությունը, Այաթոլլահ Խամենեին հավելել է. «Այս ժամանակահատվածում շատ կարևոր փորձը Արևմուտքի նկատմամբ անվստահությունն է, որը պետք է օգտագործեն առաջիկա կառավարությունները: Այս կառավարությունում պարզվեց, որ Արևմտյան երկրների նկատմամբ վստահությունը ոչ մի արդյունք չունի, և նրանք չեն օգնում: Նրանք կհարվածեն որտեղ որ կարողանան, իսկ եթե ինչ-որ տեղ չեն հարվածում, դա նրանից է, որ չեն կարողանում»:

Դիմելով նախագահին և կառավարության անդամներին, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ասել է. «Ամեն անգամ, երբ աշխատանքները պայմանավորեցիք Արևմուտքի և ԱՄՆ-ի հետ բանակցություններով չհաջողեցիք, իսկ որտեղ  չվստահեցիք Արևմուտքին, հուսահատվեցիք նրանից ու առաջ շարժվեցիք, հաջողություն ունեցաք»:

Անդրադառնալով Վիեննայի վերջին բանակցություններին և գոհունակություն հայտնելով դիվանագետների ջանքերի և  բանակցություններում նրանցից ոմանց լավ գործունեության կապակցությամբ, մեծարգո առաջնորդն ասել է.«Ամերիկացիներն ամուր կանգնած են իրենց թշնամական դիրքում և  այս բանակցություններում ոչ մի քայլ առաջ չեն շարժվել: Նրանք խոստացան վերացնել պատժամիջոցները, սակայն  դա  չարեցին, ու չեն էլ պատրաստվում անել, մինչդեռ  մեր առաջ պայման են դնում և ասում, որ այս պայմանագրում պետք է ներառել մի նախադասություն, որպեսզի հետագայում խոսվի որոշ հարցերի շուրջ,  այլապես որևէ համաձայնություն չի լինի»:

Այաթոլլահ Խամենեին նշել է.«Նրանք նպատակ ունեն այդ նախադասությամբ հնարավորություն ունենալ հետագայում տարբեր պատրվակներով միջամտել ՀԳՀԾ-ի և հրթիռային ու տարածաշրջանային հարցերին և եթե Իրանը հրաժարվի այդ հարցերի շուրջ քննարկումներ անցկացնել, ասեն, որ մենք  խախտել ենք համաձայնությունը»:

Ընդգծելով որ ամերիկացիները չարանենգ վերաբերմունք են ցուցաբերում, մեծարգո առաջնորդն ասել է.«ԱՄՆ-ն ամոթ չի զգում իր խոստումը խախտելուց ու պարտավորությունները չկատարելուց: Այդ երկիրը մեկ անգամ արդեն խախտել է համաձայնագիրը: Եվ հիմա, երբ նրան ցից պահանջում ենք երաշխիքներ տրամադրել, որ ապագայում չեն խախտելու համաձայնությունը, նրանք հրաժարվում են դա անել»: 

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ելույթից առաջ, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, շնորհակալություն հայտնելով ութամյա նախագահության շրջանում հեղափոխության գերագույն առաջնորդի աջակցության ու ցուցումների համար, զեկույց է ներկայացրել կառավարության գործունության ու քայլերի մասին: