Հուլիս 28, 2021 19:07 Asia/Tehran
  • Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նախագահի հետ

Չորեքշաբթի օրը, Սիրիա կատարած այցի շրջանակներում, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ: Հանդիպմանը Ղալիբաֆն անդրադարձել է երկկողմ տնտեսական հարաբերությունների խթանմանը:

Հանդիպմանը, որը կայացել է Սիրիայի  նախագահական պալատում, ներկա են եղել նաև Ղալիբաֆին ուղեկցող  պատվիրակության անդամները, Դամասկոսում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին և Սիրիայի խորհրդարանի նախագահ Համուդա Սաբբաղը:

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի Սիրիա կատարած այցի ամենակարևոր կետերից մեկը Դամասկոսի և Թեհրանի տնտեսական հարաբերությունների բարելավման ռազմավարության ուսումնասիրությունն է ՝ Դիմադրության ճակատի թշնամիներին դիմակայելու համար, որոնք պատերազմ են սկսել այդ երկրի դեմ:

Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը  հանդիպել է նաև իր սիրիացի գործընկերոջ հետ և  Սիրիայի խորհրդարանում մասնակցել է  ներքին և արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած մամուլի ասուլիսին: