Հուլիս 30, 2021 11:50 Asia/Tehran
  • Զարիֆը նամակ  է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ ԱՄՆ-ի և Արևմուտքի խոստմնադրժության կապակցությամբ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված նամակում ԻԻՀ արտգործնախարարն անդրադարձել է ամերիկացիների և Արևմուտքի խոստմնադրժությանը:

ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևի ստորագրման   վեցերորդ տարեդարձի կապակցությամբ  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակում, Զարիֆն ամփոփ կերպով ներկայացրել է Արևմուտքի կողմից իր պարտականություններից խուսափելու բոլոր դեպքերը: 

Այս նամակը և ՀԳՀԾ-ի գործադրման վեց տարիների ընթացքում ԱՄՆ-ի ու Արևմուտքի կողմից իրենց ստանձնած պարտավորությունների նկատմամբ անհավատարմության վերաբերյալ փաստերը, որոնց  տարբեր ժամանակներում անդրադարձել է ԻԻՀ ԱԳ նախարարը, կհրապարակվեն՝ Զարիֆի կողմից գրված նախաբանով:

ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի համաձայն, Իրանի զենքի էմբարգոն չեղարկվել է:

Հակառակ ՄԱԿ -ի բանաձևերի, ԱՄՆ կառավարությունը մինչ այժմ չի կատարել ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները