Հուլիս 31, 2021 18:39 Asia/Tehran
  • Այս օրերին Իրանի երկնքում տիրող անվտանգությունը ՀՕՊ հզորության արդյունքն է

Իրանի հարավ-արևելքում տեղակայված հակաօդային պաշտպանության շրջանի փոխհրամանատարն հայտարարել է.«Այս օրերին Իրանի երկնքում տիրող անվտանգությունը ՀՕՊ-ի հզորության արդյունքն է»:

Իրանի հարավարևելքի  հակաօդային պաշտպանության շրջանի փոխհրամանատար՝ երկրորդ բրիգադի գեներալ Նասրոլլահ Հուշմանդն ասել է.«ՀՕՊ-ի հզորության շնորհիվ է, որ թշնամին իրեն թույլ չի տալիս  ոտնձգել Իրանի օդային տարածքի դեմ»:

Գեներալ Նասրոլլահ Հուշմանդը հավելել է.«Անվտանգության հասնելը հեշտ չէ, և երկրում հաստատված օրինակելի անվտանգությունն Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի  ջանքերի արդյունքն է»:

Շնորհավորելով Ղադիրե Խոմ բարեբաստիկ տոնի կապակցությամբ, գեներալ Հուշմանդը նշել է. «Մենք պետք է կրոնական, քաղաքական, սոցիալական, բարոյական ու ռազմական բոլոր ոլորտներում հետևենք Իմամ Ալիի օրինակին, քանի որ նա  օրինակելի և   վեհ  անհատականություն էր»: