Օգոստոս 01, 2021 07:38 Asia/Tehran
  • Իրանի զինված ուժերը Թուրքիայում մասնակցել են հրդեհաշիջման գործողության

Իրանի պաշտպանության նախարարության օդային հրդեհների վերահսկման և մարման կենտրոնի ղեկավարը հայտարարել է, որ Իրանի զինված ուժերի կողմից առաջին հրդեհաշիջման գործողությունն է իրականացել Թուրքիայի անտառներում:

ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, օդաչու Մոհամմեդ Մեհդի Նուրի Ալ-Աղան ասել է.«Շաբաթ երեկոյան հրդեհաշիջման օպերատիվ խումբը և իրանցի երիտասարդ մասնագետների կողմից նախագծված 40 տոննա ջրի տարողությամբ հրդեհաշիջման ինքնաթիռը , ժամանել են Թուրքիայի Մոլա քաղաք:

Նա նշել է, որ տարածաշրջանային քամիների հետ կրակը մեծանում է և տարածվում է այլ տարածքներ: 

Իրանի պաշտպանության նախարարության օդային հրդեհների վերահսկման և մարման կենտրոնի ղեկավարն ասել է.«Կազմակերպված համակարգման շնորհիվ, հույս ունենք, որ առաջիկա օրերին ավելացնելով ևս երկու ուղղաթիռների տարողությունը, կկարողանանք ավելի մեծ տարածքներում մարել կրակը և կանխել կրակի առաջընթացը»:

Մինչ այժմ հրդեհների պատճառով ոչնչացվել է հարյուրավոր հեկտար անտառային հողեր, իսկ որոշ քաղաքներում, օրինակ` Մանավգաթում, տասնյակ տներ են ավերվել:

Մինչ այժմ առնվազն վեց մարդ է զոհվել հրդեհի հետևանքով, սակայն պաշտոնյաները նշում են, որ զոհերի թիվը հավանաբար ավելի մեծ է լինելու:

Պիտակ