Օգոստոս 01, 2021 07:52 Asia/Tehran
  • Սանկտ Պետերբուրգում ավարտվել է Իրանի Իսլամական Հանրապետության նավատորմի առաքելությունը

Սանկտ Պետերբուրգում իր առաքելությունն ավարտելով, Իրանի Իսլամական Հանրապետության նավատորմը վերադարձել է իրանական ջրատարածքներ:

Բալտյան ծովում և Ֆինլանդիայի ծոցում իրենց առաքելությունն ավարտելով, Սահանդ և Մակրան նավակործանները շաբաթ օրը, Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ նավահանգստից մեկնեցին Իրանի հարավում գտնվող Հորմոզգան նահանգի կենտրոն՝ Բանդար Աբբաս:

Ուղևորության ավարտին «Սահանդ» նավակործանիչի հրամանատարը Ռուսաստանի ջրերից ելքի վերջնական համադրումները կատարեց համապատասխան ռուս հրամանատարների և պաշտոնատար անձանց հետ:
«Սահանդ» կործանիչը դեպի իրանական ջրեր է մեկնել Ռուսաստանի ռազմածովային և պետական ​​պաշտոնյաների պաշտոնական ուղեկցությամբ և  շքեղ արարողությամբ:
Ակնկալվում է, որ Սահանդը Մակրանին կմիանա Կրոնշտադտի ջրերում՝ որպեսզի Ֆինլանդիայի ծոցից և եվրոպական այլ ռազմավարական ջրերից անցնելով հասնեն Ատլանտյան և Հնդկական օվկիանոսներ, որտեղից էլ ուղևորվեն դեպի Օմանի և Պարսից ծոցի կապուտակ ջրեր: