Օգոստոս 04, 2021 11:40 Asia/Tehran
  • ԻԻՀ զինված ուժերը  նախազգուշացում Իրանի դեմ նոր արկածախնդրության նախապատրաստման մասին

Իրանի զինված ուժերի ավագ խոսնակը հայտարարել է. «Արտատարածաշրջանային երկրների մեդիա պատերազմը, որն իրականացվում է Սիոնիստական ​​ռեժիմի և տարածաշրջանի որոշ երկրների օգնությամբ, հոգեբանական գործողություն է և հիմք՝ նոր արկածախնդրության համար»:

Բրիգադի գեներալ Աբոլֆազլ Շեկարչին, «Ֆարս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով սիոնիստական, արևմտյան և սաուդյան որոշ լրատվական գործակալությունների որոշ լրատվամիջոցների կողմից Օմանի ծովում  փոխադրումների անապահովության վերաբերյալ տարածվող լուրերին, ասել է. «Տարածաշրջանի ջրերի անապահովության և նավաբեկության մասին որոշ արևմտյան, սիոնիստական ​​և սաուդյան լրատվամիջոցների հակասական լուրերը մի տեսակ հոգեբանական գործողություն են և հիմք են ստեղծում նոր սադրանքների համար»:

Նա հավելել է. «ԻԻՀ զինված ուժերն աջակցելով առևտրային նավերի անվտանգ տեղաշարժին, միևնույն ժամանակ, տեղեկացված են ցանկացած կասկածելի տեղաշարժերի մասին և լիովին պատրաստ են արաձագնքել դրանց»:

Շեքարչին նաև նշել է. «ԻՀՊԿ և ԻԻՀ ԶՈՒ նավատորմերը պատրաստ են ցուցաբերել ցանկացած օգնություն և օտարերկրյա նավերի պահանջով ուղարկել օգնության ստորաբաժանումներ»: