Օգոստոս 05, 2021 12:21 Asia/Tehran

Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար տարբեր երկրների պաշտոնատարներ ժամանել են Թեհրան:

Հինգշաբթի օրը Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսի  երդմնակալության արարողությանը մասնակցելու համար, Թեհրանի Իմամ Խոմեյնի օդանավակայան է ժամանել ՌԴ-ի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը:

 Աֆղանստանի նախագահ Մոհամմեդ Աշրաֆ Ղանին նույնպես հյուրերի թվում է:

Ռայիսի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար, Թեհրան են ժամանել  նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը, Լիբանանի Հեզբոլլահի փոխնախագահ Շեյխ Նաինմ Ղասեմ Նայեբը: Լիբանանի Հեզբոլլահի փոխնախագահին ուղեկցում է խորհրդարանական պատվիրակություն:

Սերբիայի խորհրդարանի նախագահ Իվիցա Դաչիչն ու նրան ուղեկցող պատվիրակությունը նույնպես ժամանել են Թեհրան՝ Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար: 

Թեհրան ժամանած բարձրաստիճան պաշտոնյաների թվում է նաև Ալժիրի վարչապետ  Իմեն Բեն Աբդոլռահմանը և նրան  ուղեկցող պատվիրակությունը:

Երկու օր առաջվանից մինչ այժմ աշխարհի տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնատարներ այս արարողությանը մասնակցելու համար ժամանել են Թեհրան:

Իրանի նախագահի երդմնակալության արարողությունը կայանալու է օգոստոսի 5-ին՝ ժամը 17:00-ին աշխարհի 73 երկրներից ժամանած 115 պաշտոնատար անձանց մասնակցությամբ: