Օգոստոս 05, 2021 13:24 Asia/Tehran

Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ընդգծել է. «Մենք ջանք չենք խնայելու տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, հինգշաբթի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ասել է. «Իրար հետ համագործակցելով ՝ մենք մեծ քայլեր ենք կատարում ՝ ի շահ երկու երկրների և երկու ժողովուրդների շահերի ապահովման»:

Անդրադառնալով տնտեսության, առևտրի, գիտության և տեխնոլոգիայի տարբեր ոլորտներում Իրանի և Հայաստանի կարողություններին՝ Իրանի նախագահը հավելեց. «Մենք վճռական ենք հնարավորինս շուտ ավարտին հասցնելու համատեղ ծրագրերն ու նախագծերը և դրանք ծառայեցնելու երկու ժողովուրդների բարօրությանն ու հարմագործակցությանը»:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով, որ մենք հատուկ նշանակություն և դիրք ենք տալիս Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունների զարգացմանը, ասել է. «Վստահ ենք, որ նոր շրջանում երկու երկրների հարաբերությունների զարգացումն առավել  արագ կընդլայնվեն»:

Փաշինյանը նշել է.«Երեւանը Թեհրանի հետ հարաբերությունները փոխադարձ շահերի ուղղությամբ զարգացնելու եւ ամրապնդելու պատրաստակամության ամենաբարձր մակարդակն ունի»:

ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Իրան մեկնած Հայաստանի վարչապետն այսօր հանդիպել է 13 -րդ կառավարության նախագահի հետ:

Իրանի Իսլամական հանրապետութնա նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա այսօր ՝ հինգշաբթի,Իրանի իսլամական խորհրդարանում: