Օգոստոս 05, 2021 17:42 Asia/Tehran

Օտարերկրյա հյուրերը մուտք են գործել Իսլամական խորհրդարանի շենք` ներկա գտնվելու Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը:

Iran Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ օտարերկրյա պաշտոնյաները, հինգշաբթի  երեկոյան, տեղական ժամանակով 17:30 մուտք են գորխել Իրանի  Իսլամական խորհրդարանի շենք ՝ մասնակցելու ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության արարողությանը:

Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆը դիմավորել է հյուրերին:

Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հինգշաբթի օրը՝ Իրանի Իսլամական խորհրդարանում: