Օգոստոս 05, 2021 18:22 Asia/Tehran

ԻԻՀ 13 -րդ կառավարության ղեկավար Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության արարողությունը կայացավ Իրանի Իսլամական խորհրդարանում, դատական ​​իշխանության ղեկավարի, պետական ու ռազմական պաշտոնյաների և օտարերկրյա հյուրերի ներկայությամբ:

Ըստ Սահմանադրության 121 -րդ հոդվածի՝ նախագահի երդմնակալությունը պետք է տեղի ունենա իսլամական խորհրդարանում՝ Պահպանների խորհրդի ներկայացուցիչների և անդամների ներկայությամբ և դատական ​​իշխանության ղեկավարի մոտ:

Հաղորդման համաձայն, երդում տալուց հետո նախագահը,  դատական ​​իշխանության ղեկավարի և Պահապանների խորհրդի անդամների ներկայությամբ, ստորագրում է տեքստը և հանձնում  Պահապան խորհրդի գլխավոր քարտուղար Այաթոլլահ Ահմադ Ջաննաթիին:

Ըստ կանոնակարգի՝ նախագահը երդմնակալության արարողությունից  հետո երկու շաբաթ ժամանակ ունի կաբինետն ու նախարարական կազմի ծրագիրը սլամական խորհրդարանին ներկայացնելու համար, որից հետո ժողովը մեկ շաբաթվա ընթացքում  գնահատում է նախարարներին և նրանց ծրագրերը:

Հաղորդման համաձայն, Թեհրանում երդմնակալության արարողությանը մասնակցել են 73 երկրնեից 115 օտարերկրյա պաշտոնյաներ, այդ թվում 10 երկրի ղեկավար, խորհրդարանի 20 նախագահ , 11 արտգործնախարար, 10 նախարար, ինչպես նաև խորհրդարանների  հատուկ հանձնակատարներ և ներկայացուցիչներ  և խորհրդարանական հանձնաժողովների ղեկավարներ:

Արարողությանը մասնակցել են նաև11 միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների ղեկավարներ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը, ՕՊԵԿ-ի նախագահը և IPU-ի պաշտոնատարներ, Եվրամիության, ԵԱՏՄ-ի, Իսլամական և Ասիայի երկրների միջխորհրդարանական միության, ECO- ի, Sika- ի և D8- ի պաշտոնյաներ: 

Տեղական և արտասահմանյան լրատվամիջոցներից ավելի քան 170 լրագրող, օպերատոր և լուսանկարիչ լուսաբանլ են այս կարևոր իրադարձությունը: