Օգոստոս 05, 2021 18:57 Asia/Tehran
  • Ռայիսի.Պետք է վերջնական տեսքի բերել Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցության համապարփակ փաստաթուղթը

Ռուսաստանի Պետդումայի նախագահի հետ հանդիպման ժամանակ, Իրանի նախագահն ընդգծել է, որ Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցության վերաբերյալ համապարփակ փաստաթուղթը պետք է վերջնական տեսքի բերել`համագործակցությունը առավելագույնի հասցնելու համար:

Ինչպես հաղորդում է «Ֆարս» լրատվական գործակալությունը,  ՌԴ Պետդումայի  նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ասել է.«Թեհրան-Մոսկվա հարաբերությունները մտել են նոր փուլ, և պետք է  հիմնարար քայլեր ձեռնարկվեն համակողմանի զարգացման համար»:

Նշելով, որ Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը կարող է արդյունավետ և զսպող  գործոն լինել միակողմանիության համար, Իրանի նախագահը հույս է հայտնել, որ համագործակցության ընդլայնման նպատակով,  երկու երկրների միջև համագործակցության համապարփակ փաստաթուղթը:վերջնական տեսքի  կբերվի:

Վյաչեսլավ Վոլոդինը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձն է փոխանցել Իրանի կառավարությանն ու նախագահին, ասելով. «Մենք պետք է Իրանի հետ խորհրդարանական հարաբերությունների շրջանակներում,  թափ հաղորդենք  հարաբերությունների մակարդակը բարձրացնելու քաղաքականությանը»:

«Իրանի և Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանվեցին ՝ նպատակ ունենալով թուլացնել այս երկու երկրները, սակայն մենք  միասին հանուն համագործակցության զարգացման,  կհաղթահարենք այդ խոչընդոտները», - ասել է ՌԴ Պետդումայի նախագահը: