Օգոստոս 05, 2021 19:09 Asia/Tehran
  • Ռայիսի. Ընտրություններում ժողովրդի քվեարկության ուղերձը  փոփոխության  ու արդարության ձգտումն էր

Իր երդմնակալության արարողության ժամանակ, ԻԻՀ նախագահն ընդգծել է.«Ընտրություններում ժողովրդի քվեարկության ուղերձը փոփոխության ու արդարության ձգտումն էր»:

Օգոստոսի 5-ին, Իրանի իսլամական խորհրդարանում տեղի ունեցած իր երդմնակալության արարողության ժամանակ, Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ասել է.«Հունիսի 18-ին կայացած  ընտրություններում ժողովրդի քվեարկության ուղերձը փոփոխության  ու արդարության ձգտումն էր»:

Ռայիսին հավելել է.«Մենք մարդու իրավունքների իրական պաշտպաններ ենք և չենք ընդունում  բռնության, ոճրագործության և անմեղ ու անպաշտպան մարդկանց իրավունքների ոտնահարման նկատմամբ լռությունը»:

Ռայիսին ասել է. «Մեզ անհրաժեշտ է մարդկանց ներկայությունն ասպարեզում և երեք իշխանությունների, իսլամական հեղափոխության կառույցների և զինված ուժերի սրտակցությունն  ու համագործակցությունը»:

«Իրանի ժողովրդի դեմ սահմանված պատժամիջոցները պետք է չեղարկվեն, և մենք կաջակցենք այս նպատակի իրականացմանն ուղղված  դիվանագիտական ​​նախագծին»,-նշել է Ռայիսին:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը հարևան ժողովուրդներին  համարում է իր հարազատները», ասել է նա: