Օգոստոս 19, 2021 09:47 Asia/Tehran
  • ԻԻՀ գերագույն առաջնորդի ներկայությամբ, տեղի է ունեցել իմամ Հոսեյնի Աշուրայի սգո արարողությունը

Երեկ գիշեր, Թեհրանի Իմամ Խոմեյնու Հոսեյնիեյում, ԻԻՀ գերագույն առաջնորդի ներկայությամբ, տեղի է ունեցել իմամ Հոսեյնի Աշուրայի սգո արարողությունը:

 Գերագույն առաջնորդի գրասենյակի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ արարողության ժամանակ  Հոջաթօլէսլամ Վալ-Մոսլեմին  Միր Հաշեմ Հոսեյնին նշել է, որ Քարբալայի իրադարձությունն իմամ Հոսեյնի  և նրա ուղեկիցների արժանապատվության դրսևորման ասպարեզն էր, որից բարիք ստացավ ողջ աշխարհը,  հավելելով. «Հակառակ Եզիդի շարժման, որի նպատակլը տգիտությունը տարածելն էր, աշխարհիկ կյանքը կարևորլեն ու մահից հետո կյանքի առկայությունն անտեսելը, իմամ Հոսեյնի շարժման հիմքը աստվածապաշտությունն էր, գիտությունը,  իմաստությունը,  կեղծավորության դեմ պայքարը, ժողովրդին ծառայելը և մարդկանց կարիքները բավարարելը»:

Աշխարհի շիաների երրորդ իմամը և նրա հավատարիմ ուղեկիցները նահատակվեցին  Քարբալայում մ.թ. 61 թ. մոհառռամի 10 -ին: