Օգոստոս 19, 2021 12:43 Asia/Tehran

Իմամ Հոսեյնի Աշուրային նախորդող գիշերն Իրանի հավատացյալ ու սգավոր ժողովուրդը Իրանում ու աշխարհի տարբեր վայրերում հատկապես Քարբալայում գտնվող շիաների երևրորդ իմամ Հոսեյնի ու նրա հավատարիմ աջակիցների սրբավայր դամբարանում, սգո արարողություն են անցկացրել: Այսօր՝ Աշուրայի օրը նույնպես, արարողությունները շարունակվում են:

Մոհառռամ ամսի 10-րդ օրվա սգո արարողությունները մեկնարկել են այսօր վաղ առավոտյան՝ հոսեյնիեների, մզկիթների ու այլ բացօթյա վայրերում՝ առողջապահական արձանագրությունների պահպանմամբ:

Հուսեյնական սգո արարողությունները շարունակվելու են մինչև կեսօր: Վերջում սգավորները  կատարելու են աշուրայի կեսօրվա նամազը՝ ի հիշատակ Իմամ Հոսեյնի ու նրա հավատարիմ աջակիցների կեսօրյա նամազի:

Իսկ մայրամուտին, Իրանի ողջ տարածքներում անցկացվելու է Աշուրայի ընթրիքի արարողությունը:

Մեծ թվով այլ սգավորներ իմամ Հոսեյնի սգոր արաողություններն անցկացնում են իրենց տներում, հետևելով Աշուրային նվիրված՝ ռադիոհեռուստատեսության  ծրագրերին: