Օգոստոս 20, 2021 10:00 Asia/Tehran

Աշուրայի կեսօրվա արարողությունից հետո, հինգշաբթի երեկոյան, առողջապահական արձանագրությունների պահպանմամբ, Իրանում անցկացվել է «շամե ղարիբան» արարողությունը:

Հինգշաբթի օրը, երեկոյան նամազից հետո, Իրանի ողջ տարածքում, միլիոնավոր հավատացյալների մասնակցությամբ, մկզիթներում և բացօթյա տարածքներում անցկացվել է «շամե ղարիբան» արարողությունը:  Արարողությունը տեղի է ունենում իմամ Հոսեյնի և նրա հավատարիմ աջակիցների նահատակվելու և աշխարհի շիաների երրորդ իմամի երեխաների և Քարբալայի բոլոր գերիների՝ օտարության մեջ հայտնվելուի հիաշատակին:  Հենց այդ պատճառով, արարողությունը կոչվում է «շամե ղարիբան»՝ «պանդուխտների երեկո»:

 Հավատացյալները, մոմեր բռնած, սգացել են: Հարկ է նշել, Իրաքի Քարբալա քաղաքում, միլիոնավոր ուխտագնացներ նույնպես մասնակցել են սգո արարողությանը:

«Շամե ղարիբանն» անցկացվում է ի հիշատակ  Իմամ Հուսեյնի  և նրա հետևորդների պանդխտության  և բազմաթիվ գերիների բազմաթիվ որբ մնացած երեխաների, որոնք Աշուրայից հետո գիշերն անցկացրին Քարբալայի անապատում:

Այս օրը, միլիոնավոր իրանցիներ, ի հիշատակ այդ դեպքերի, գիշերն անցկացնում են սգի մեջ: