Օգոստոս 28, 2021 13:14 Asia/Tehran
  • ԻԻՀ առաջնորդը հանդիպել է նախագահի և կառավարության անդամների հետ

ԻԻՀ գերագույն առաջնորդը, 13 -րդ կառավարության անդամների և երկրի նախագահի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ նահատակներ՝ Ռաջայիի (Իրանի նախկին նախագահյ) և Բահոնարի (Իրանի երկրորդ վարչապետ) անկեղծությունն ու պայքարը բոլոր պաշտոնյաների համար պետք է օրինակ լինի:

Ռաջային և Բահոնարը սպանվեցին հեղափոխության սկզբում ՝ «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման կողմից:

 Այաթոլլահ Խամենեիի ստեղծագործությունների պահպանման և հրապարակման գրասենյակի հաղորդմամբ, շաբաթ օրը կայացած հանդիպման ժամանակ,  իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը  նշել է.  «Կառավարության շաբաթն անվանակոչվել է նահատակներ Ռաջայիի և  Բահոնարի անուններով, այսինքն՝ այս շաբաթը հիշեցնում է նահատակներին»:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը հավելել է. «Աստված ողորմի այս երկու մեծ, ազնվական, ակտիվ  մարդկանց, ովքեր իսկապես  ցանկանում էին ծառայել: Ու  չնայած նրանց ժամանակը կարճ էր,  նրանք ցույց տվեցին, որ   անկեղծորեն մտել են այս դաշտ և մտադիր են ծառայել: Նրանց մեթոդն իսլամական էր, հանրային և պայքարող»:

Այաթոլլահ Խամենեին հավելել է. «Սա դաս է բոլոր նրանց համար ովքեր պատասխանատվուն են ստանձնում»:

Հանդիպման մանրամասները  կհաղորդվեն ավելի ուշ: