Սեպտեմբեր 12, 2021 17:52 Asia/Tehran

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախագահը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը տարածել են համատեղ հաղորդագրություն:

Կիրակի օրը կայացած հանդիպումից հետո, ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախագահ Մոհամմեդ Էսլամին, համատեղ հաղորդագրություն տարածելով, կարևորել են միջուկային տարբեր ոլորտներում տեխնիկական համագործակցությունների ընդլայնումը:

Հաղորդագրության մեջ ասված է.«Կողմերը վերահաստատեցին համագործակցության ոգին, փոխվստահությունը և դրա շարունակման կարևորությունը, ինչպես նաև առկա խնդիրները կառուցողական և բացառապես տեխնիկական միջավայրում կարգավորելու անհրաժեշտությունը»:

Հաղորդագրության մեջ ասված է.«Համագործակցության շրջանակում կողմերը որոշեցին շարունակել համապատասխան մակարդակներում փոխադարձ հանդիպումները»:

Ըստ հայտարարության, նախատեսվում է ապագայում բարձր մակարդակի խորհրդակցություններ անցկացվեն Իրանի կառավարության հետ` նպատակ ունենալով ամրապնդել Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև տարբեր ոլորտներում համագործակցությունը և քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Պիտակ