Սեպտեմբեր 14, 2021 08:59 Asia/Tehran
  • Գեներալ -մայոր Բաղերի. ՌԾՈՒ 75 -րդ նավատորմի փառահեղ վերադարձը «մենք կարող ենք» ռազմավարության արդյունքն է

ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետը հրապարակել է մի ուղերձ, որում ասված է. «Բանակի 75 -րդ ռազմածովային նավատորմի փառահեղ վերադարձը «մենք կարող ենք» ռազմավարության արդյունքն է»:

Երկուշաբթի օրը հրապարակված ուղերձում, շնորհավորելով Ատլանտյան օվկիանոսից 75 -րդ ռազմածովային նավատորմի փառահեղ վերադարձի կապակցությամբ, գեներալ-մայոր Բաղերին նշել է. «Այս գործընթացի շարունակական լինելը «մենք կարող ենք» ռազմավարության և ներքին կարողությունների վրա հենվելու արդյունքն է»:

ԶՈՒ ԳՇ պետը հավելել է. «Այս ջանքերն ուղղված են գլոբալ անվտանգության և կայունության ապահովման գործում միջազգային և ռազմավարական  առումով երկրի զինված ուժերի հեղինակության ու պատրաստվածության ապահովմանը»:

Գեներալ Բաղերին հավելել է, որ այս պայքարը թույլ է տալիս տարբեր ոլորտներում ի ցույց դնել Իրանի մեծ ժողովրդի արժանքիներն ու հնարավորությունները: 

Իրանի ՌԾՈՒ 75-րդ նավատորմը, միջազգային ջրերում 44 հազար կիլոմետր անցնելուց հետո, Աֆրիկայի արևմտյան ափով և Բալթիկ ծովով վերադարձավ Իրան: