Սեպտեմբեր 14, 2021 12:54 Asia/Tehran
  • Առողջապահության փոխնախարար. Աշխարհում պատվաստանյութային ապարտեիդի վտանգ է զգացվում

Իրանի առողջապահության փոխնախարարն ասել է.«Աշխարհում պատվաստանյութային ապարտեիդի վտանգ է զգացվում»:

ԻՍՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երեքշաբթի օրը, Թեհրանում, Իրանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ՝ Ջաֆար Հոսեյնի հետ հանդիպման ժամանակ, զգուշացնելով աշխարհում պատվաստանյութային ապարտեիդի վտանգի կապակցությամբ, Ալիռեզա Ռայիսին ասել է.«Միայն համընդհանուր պատվաստվելով աշխարհում կվերջանա կորոնավիրուսի պանդեմիան»:

Իրանի առողջապահության փոխնախարարը նշել է, որ շատ վտանգավոր է հայտարարել, որ որոշ երկրներ ճանապարհորդական վիզաներ են տրամադրում միայն Pfizer, Moderna, AstraZeneca կամ Johnson & Johnson պատվաստանյութերով պատվաստված անձանց: 

Նա նշել է, որ  պատվաստանյութային ապարտեիդը տեղի է ունենում ի շահ որոշ ընկերությունների և աշխարհը ոչ մի շահ չունի դրանից:

Իրանի առողջապահության փոխնախարարն ասել է.«Մինչև այնքան ժամանակ, որ ​​աշխարհի բնակչության 70% -ը պատվաստված չլինի, երրորդ դոզայի պատվաստումը օգուտ չի բերի այդ երկրների բնակիչներին, և այս ակնհայտ խտրականությունը նրանց չի պաշտպանի կորոնավիրուսի նոր մուտացիաներից»: