Սեպտեմբեր 14, 2021 13:29 Asia/Tehran
  • Կարևորվել է Եվրոպայի դերակատարությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում

Իրանի Իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահը կարևորել է Եվրոպայի դերակատարությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում:

Իսլամական խորհրդարանի լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Թեհրանում Դանիայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ, Իրանի Իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ՝ Վահիդ Ջալալզադեն ասել է.«Թմրանյութի տարանցումը Աֆղանստանից Եվրոպա մեծ ծախսեր է դրել Իրանի վրա, և եվրոպական երկրները պետք է արդյունավետ դերակատարություն ունենան այս պայքարում»:

Հանդիպմանը, անդրադառնալով երկու երկրի պատմական վաղեմի հարաբերություններին, Թեհրանում Դանիայի դեսպանն ասել է.«Դանիայի և Իրանի խորհրդարանների միջև կան լավ հարաբերություններ, և հուսով ապագայում կզարգանան և կընդլայնվեն շարունակական խորհրդարանական բանակցություններն ու խորհրդակցությունները»: