Սեպտեմբեր 14, 2021 19:27 Asia/Tehran
  • Իրանի առաջնահերթությունը՝ հարևանների հետ հարաբերությունները ընդլայնելու համար

Պակիստանում ԻՀ-ի դեսպանը շեշտել է.«Իրանը հարևանների հետ հարաբերությունները ընդլայնելու համար առաջնահերթություններ ունի»:

Երեքշաբթի օրը, ԻՌՆԱ-ի հաղորդմամբ Պակիստանում ԻԻՀ-ի դեսպան Սեյեդ Մոհամմեդ Ալի Հոսեյնին, Իսլամաբադի առևտրաարդյունաբերական պալատի նախագահի և բարձրաստիճան անդամների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է հարևանների հետ հարաբերությունների զարգացման Իրանի տեսլականը և ճնշող պատժամիջոցներին դիմակայելու անհրաժեշտությունը:

Այս նիստի ընթացքում Հոսեյնին հավելել է.«ԻԻՀ-ի սահմանադրության համաձայն հարևանների հետ համագործակցելու հարցում առաջնահերթություններ ենք նկատի առնում»:

Անդրադառնալով առևտրական հարաբերությունների ճանապարհին առկա դժվարություններին Պակիստանում Իրանի դեսպանն ասել է.«Այս դժվարությունների մի մասը կապված է արտերկրացիներին քայլերի հատկապես դաժան պատժամիջոցների հետ, սակայն այնուամենայնիվ կարող ենք միսնական դիմադրությամբ հաղթահարել այս դժվարությունները»:

Պիտակ