Սեպտեմբեր 15, 2021 08:45 Asia/Tehran
  • Իրանի ԱԳ նախարար. Նահատակ Սոլեյմանիի սպանության մեղավորներին պատասխանատվության ենթարկելը մեր հստակ քաղաքականությունն է

Իրանի արտաքին գործերի նախարարն ասել է. «Մեր հստակ քաղաքականությունն է՝ պատասխանատվության ենթարկել ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, նահատակ Սոլեյմանիի սպանության մեղավորներին»:

Ըստ Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման; երեքշաբթի օրը,  գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության հետաքննությամբ զբաղվող միջազգային   հատուկ կոմիտեում, ընդգծելով ներկա գործողությունները շարունակելու, ահաբեկչության դեմ պայքարի ազգային ու միջազգային հերոս Ղասեմ Սոլեյմանիի հիշատակը վառ պահելու և գեներալի սպանության մեջ ամերիկյան պաշտոնյաների ու կառավարության դերը բացահայտելու անհրաժեշտությունը, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը նշել է, «Գործի հետաքննությունը  շարունակելը և պետական մակարդակով ​​ահաբեկիչներին պատասխանատվության ենթարկելը մեր հստակ  քաղաքականություններից է:

Ամիր Աբդուլլահյանը հավելել է. «Իրանի արտաքին գործերի նախարարությունը վճռական է՝ կատարելու այդ հանցագործության՝ իրավական, քաղաքական և միջազգային մակարդակով բացահայտմանն ուղղված իր  պարտականությունը»:

ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, գեներալ-լեյտենանտ  Ղասեմ Սոլեյմանին և Իրաքի  Հաշդ ալ-Շաբի խմբավորման փոխհրամանատար Աբու Մեհդի ալ-Մոհանդեսը,  ութ այլ անձանց հետ միասին, սպանվեցին  2020 թվականի հունվարի 3-ին՝  Բաղդադի օդանավակայանի մերձակայքում ամերիկյան ուժերի և ահաբեկիչների իրականացրած ավիահարձակման հետևանքով:

Պիտակ