Սեպտեմբեր 15, 2021 09:13 Asia/Tehran
  • Նոր նշանակումներ Իրանի արտաքին գործերի նախարարությունում

ԻԻՀ ԱԳՆ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հրամանով, Ալի Բաղերին նշանակվել է քաղաքական հարցերով փոխնախարար, Մոհամմադ Ֆաթհ ​​Ալին ՝ վարչական և ֆինանսական հարցերով փոխնախարար, իսկ Մեհդի Սաֆարին՝ տնտեսական դիվանագիտության հարցերով փոխնախարար:

Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարը հույս է հայտնել, որ   Ալի Բաղերին, Մոհամմադ Ֆաթ Ալին և Մեհդի Սաֆարին, ապավինելով ամենակարող Աստծուն և հետևելով Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի հրահանգներին, հաջողությամբ կիրականացնեն ԻԻՀ դիվանագիտական ​​կառույցի քաղաքականության և ռազմավարությունների իրականացման իրենց առաքելությունը՝  հավասարակշռված, ակտիվ, դինամիկ և խելացի արտաքին քաղաքականության ոլորտում, համագործակցելով պատգամավորների, մասնագետների և փորձագետների հետ:

ԻԻՀ ԱԳ նախարարն առանձին հրամաններով գնահատելով և շնորհակալություն հայտնելով նախկին փոխնախարարներին՝ նրանց աշխատանքի համար, վերջիններսի նշանակել է որպես  նախարարի  խորհրդականներ:

Պիտակ