Սեպտեմբեր 15, 2021 17:16 Asia/Tehran

Թանգ-ե Թամորադի ջրվեժը գտնվում է Իրանի Յասուջ քաղաքի արևմուտքում՝ Սեփիդար մայրուղու վրա: Այս գեղեցիկ ջրվեժն ունի բազաթիվ փոքրիկ ավազաններ:

Իր բնական և գեղեցիկ բնապատկերով, բարձրությամբ, փարթամ  ու թարմ բուսականությամբ և  հաճելի ձայնով Թանգ-ե Թամորադի ջրվեժը զբոսաշրջիկներին պարգևում է հաճելի ու  հիշարժան պահեր:

Թանգ-ե Թամորադին և դրա մերձակա գյուղը  Քոհգիլույե և  Բոյեր-Ահմադ նահանգի  այն  հատվածներից է, որին մինչև մի քանի տարի առաջ շատ դժվարությամբ կարելի էր հասանելիություն ունենալ, սակայն ճանապարհների կառուցումը հեշտացրել է այնտեղ հասնելը: