Սեպտեմբեր 15, 2021 18:10 Asia/Tehran
  • Իրանցի պաշտոնյա. Ադրբեջանը  Հայաստան  մեկնող բեռնատարների տարանցման համար  գումար չի գանձել

Իրանի մի պատասխանատու պաշտոնյա ասել է.«Ադրբեջանը Հայաստան մեկնող բեռնատարների տարանցման համար գումար չի գանձել, միայն տեղեկացրել է այդ մասին»:

Երիտասարդ լրագրողների ակումբի հաղորդման համաձայն՝  Նորդուզ  սահմանային տերմինալի տնօրեն Մոհամմադ Բայբորդին, անդրադառնալով Իրան-Հայաստան տարանցիկ ճանապարհին Ադրբեջանի   կողմից  իրանական բեռնատարների վարորդներից   գումարներ գանձվելու վերաբերյալ մի խումբ վարորդների բողոքին, ասել է.«Ադրբեջանն այս պահին գումարը չի գանձում: Նախատեսվում է, որ շուտով Հայաստանը կկառուցի նոր երթուղի, որպեսզի տարանցիկ բեռնափոխադրում իրականացնող բեռնատարների  վարորդները կարողանան երթևեկել այս  ճանապարհով»:

Նա նշել է.«Ներկայումս Հայաստանը գործող ճանապարհին փոխարինող ճանապարհ է կառուցում, որի աշխատանքներն ըստ հայկական կողմի  հայտարարության, կավարտվեն առաջիկա երկու ամիսների ընթացքում: Դա իրանցի վարորդներին թույլ կտա շրջանցել Ադրբեջանի  տարածքով անցնող ճանապարհը»:

Բայբորդիի խոսքով, քանի որ վարորդները երթևեկել են Ադրբեջանի տարածքում գտնվող ճանապարհով, Բաքուն ևս առիթը չարաշահելով, ավտոճանապարհին անցակետ է տեղադրել և հայտարարել է, որ բեռնատարները  Ադրբեջանի տարածքով անցնելու պատճառով պետք է հարկ վճարեն, հակառակ դեպքում նրանց  թույլ չեն  տա երթևեկել: