Սեպտեմբեր 15, 2021 19:00 Asia/Tehran
  • Իրանի անվտանգության  նախարարությունը  ահաբեկչական խումբ է չեզոքացրել

Իրանի անվտանգության և հետախուզական ուժերը հայտնաբերել ու չեզոքացրել են թշնամի երկրների հետախուզական ծառայությունների հետ կապված ահաբեկչական մի խումբ:

Անվտանգության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության   փոխանցմամբ՝  ահաբեկչական խումբը, որը նպատակ ուներ ահաբեկչական գործողություն իրականացնել երկրի կենսական նշանակության որոշ կենտրոններում, անվտանգության նախարարության ուժերի  կողմից ոչնչացվել է:

Իրանի անվտանգության նախարարությունը հայտարարել է.«Առաջիկայում այս կապակցությամբ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի Իրանի ազնիվ ժողովրդին»: