Սեպտեմբեր 16, 2021 13:24 Asia/Tehran
  • Ռայիսի. Իրանի Իսլամական Հանրապետությունը մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանային համագործակցությանը

ԻԻՀ նախագահն ընդգծել է. «Իրանը մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանային համագործակցությանը»:

Հինգշաբթի օրը, ՇՀԿ գագաթնաժողովին մասնակցելու համար Թեհրանից Տաջիկստան մեկնելուց առաջ, Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին հավելել է, որ այցը կատարվում է Տաջիկստանի նախագահ Իմամալի Ռահմանի պաշտոնական հրավերով:

Ռայիսին հավելել է. «Շանհայի գագաթնաժողովին մասնակցելուց և Իրանի Իսլամական Հանրապետության տեսակետներն ու կարծիքները հայտնելուց բացի, մենք հանդիպումներ կունենանք նաև այս գագաթնաժողովին մասնակցող երկրների ղեկավարների և բարձրաստիճան պաշտոնյաների հետ»:

Ռայիսին շեշտել է.«Տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունները ԻԻՀ-ի առաջնահերթություններից են, և մենք հույս ունենք, որ ասիական երկրների միջև փոխգործակցությունն ավելի մեծ կլինի, քան նախկինում, և որ նոր քայլեր կձեռնարկվեն երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցությունների արդյունքում»: