Սեպտեմբեր 16, 2021 16:46 Asia/Tehran

ԻԻՀ նախագահը, Շանհայի Համագործակցության Կազմակերպության գագաթնաժողովին և երկկողմ հանդիպմանը մասնակցելու համար. ժամանել է Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբե:

Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռախմոնի պաշտոնական հրավերով, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Իբրահիմ Ռայիսին, գագաթաժողովին մասնակցելու համար, ժամանել է Դուշանբե:

Սա Իրանի 13 -րդ նախագահի առաջին արտասահմանյան ուղևորությունն է, որի ընթացքում, բացի ՇՀԿ գագաթնաժողովին մասնակցելուց, նա երկկողմ հանդիպումներ կունենա ՇՀԿ գագաթնաժողովին ներկա պատվիրակությունների անդամների և դրանց ղեկավարների հետ:

Շանհայի գագաթնաժողովին մասնակցելուց հետո Ռայիսին երկկողմ հանդիպում կունենա նաև տաջիկ գործընկերոջ հետ: Երկու երկրների բարձրաստիճան պատվիրակությունները կքննարկեն հարաբերությունների զարգացման ուղիները:

Երկկողմ և տարածաշրջանային խնդիրներին վերաբերող Շանհայի գագաթնաժողովին մասնակցող մի շարք առաջնորդների և պաշտոնյաների հետ հանդիպումները և Տաջիկստանում բնակվող իրանցիների հավաքին մասնակցելը  Այաթոլլա Ռայիսիի Տաջիկստան կատարած այցի առաջին օրվա ծրագրերից են: