Սեպտեմբեր 16, 2021 18:49 Asia/Tehran
  •  Իրանի և Ուզբեկստանի նախագահները հանդիպել   են

Իրանի և Ուզբեկստանի նախագահները հանդիպել են Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայացած Շանհայի գագաթնաժողովի շրջանակում:

Երիտասարդ լրագրողների ակումբի հաղորդման համաձայն,   Իրանի և Ուզբեկստանի նախագահներ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի և Շուկաթ Միրզայաևի հանդիպումը կայացել է հինգաշբթի օրը:  

Այսօր Իրանի նախագահը մեկնել է Դուշանբե՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին և հանդիպելու նիստին մասնակցող որոշ երկրների ղեկավարների հետ: Այս ուղեւորությանը նախագահին ուղեկցել են մի խումբ նախարարներ:

Իրանի նախագահը ուրբաթ օրը ելույթ կունենա Շանհայի գագաթնաժողովում:

Այս ուղևորության ընթացքում Իրանի և Տաջիկստանի նախագահները կստորագրեն  իրավական, քաղաքական և տնտեսական համաձայնագրեր: