Սեպտեմբեր 16, 2021 18:59 Asia/Tehran
  • Իրանի Թալասեմիայի ասոցիացիան  հայց  է  ներկայացրել ՄԱԿ -ի Մարդու իրավունքների խորհրդին

ՄԱԿ -ի Մարդու իրավունքների խորհրդին Իրանի Թալասեմիայի ասոցիացիայի ներկայացրած հայցի քննարկմանը նվիրված վեբինարում, իրավական և միջազգային ոլորտների փորձագետներն ընդգծել են թալասեմիայով տառապող հիվանդների կրած վնասը փոխհատուցելու հարցին հետամուտ լինելու անհրաժեշտությունը:

«Իրանի Թալասեմիայի ասոցիացիայի ներկայացրած հայցը Մարդու իրավունքների խորհրդին» թեմայով  անօրինական պատժամիջոցների դեմ պայքարի  ռազմավարությունների ու փորձի  վերաբերյալ վեբինարը տեղի է ունեցել   դասախոսների, իրավաբանական ու միջազգային փորձագետների և Իրանի Թալասեմիայի ասոցիացիայի ղեկավարի մասնակցությամբ:

Նշելով, որ  թալասեմիայով տառապող հիվանդների համար որոշ հիմնական դեղամիջոցներ արտադրվում են Իրանում, Թալասեմիայի ասոցիացիայի ղեկավար Յունես Արաբն ասել է.«Պատժամիջոցները շատ քայքայիչ ազդեցություն են ունեցել դեղերի արտադրության գործընթացի վրա»:

«Բու Ալի Սինա» համալսարանի դոցենտ դոկտոր Ֆերեյդուն Ջաաֆարին վեբինարում ասել է.«Դեղորայքի ոլորտում  պատժամիջոցների կիրառումը մարդկության նկատմամբ կիրառված ոճրագործություն է նշանակում: Պատժամիջոցները, չար նպատակներով Իրանի ժողովրդի  դեմ  ճնշում գործադրելուց բացի, իրականացվում են շատ  կազմակերպված ձևով»: