Սեպտեմբեր 17, 2021 08:59 Asia/Tehran
  • Տաջիկստանում հանդիպել են Իրանի և Չինաստանի ԱԳ նախարարները

ԻԻՀ արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հինգշաբթի օրը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում, ՇՀԿ -ի գագաթնաժողովի շրջանակում, հանդիպել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հետ:

Ըստ «Իրան Պրես» լրատվական գործակալության հաղորդման,  Ամիր Աբդուլլահյանը հանդիպման ժամանակ  ընդգծելով, որ  Իրանի կառավարության արտաքին քաղաքականությունն ասիակենտրոն է, ընդգծել է Թեհրանի  վճռականությունը `25-ամյա համագործակցության համաձայնագրի հիման վրա Չինաստանի հետ հարաբերությունները առաջ մղելու համար: 

Անդրադառնալով Չինաստանի հետ Իրանի բազմակողմ համագործակցությանն ԻԻՀ ԱԳ նախարարը, միաժամանակ գնահատել է Պեկինի  դիրքորոշումն Իրանի գործողությունների վերաբերյալ և ԱՄՆ -ին մեղադրել ՀԳՀԾ-ի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ միջուկային համագործակցության թուլացման մեջ: .

Անդրադառնալով Իրանի միջուկային հիմնախնդրի վերաբերյալ ԱՄՆ -ի ոչ կառուցողական դիրքորոշմանն Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է, որ Սպիտակ տունը պետք է սովորի Իրանի ժողովրդի հետ չխոսել սպառնալիքի լեզվով:

ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է, որ երկար տարիներ տևած օկուպացիայից հետո  Աֆղանստանից ԱՄՆ -ի սկանդալային հեռացումը  Վաշինգտոնի ոչ կառուցողական ու միակողմանի քաղաքականության հերթական  օրինակ էր, որի բացասական հետևանքները զգացել են Աֆղանստանի հարևանները:

Չինաստանի արտգործնախարարը Պեկինի և Թեհրանի  միջև կնքված 25-ամյա համագործակցության համաձայնագրի իրականացումը համարել է երկու երկրների հարաբերությունների կարևոր ճանապարհային քարտեզը  և ընդգծել իր երկրի վճռականությունը՝  զարգացնելու Իրանի հետ հարաբերությունները: