Սեպտեմբեր 17, 2021 09:05 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահն առցանց ձևաչափով ելույթ է ունենալու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում

ՄԱԿ -ում Իրանի դեսպան և մշտական ​​ներկայացուցիչը հայտարարել է կազմակերպության Գլխավոր ասամբլեայի առաջին օրը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի ելույթի մասին:

Մաջիդ Թախթ Ռավանչին, նշելով, որ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված, ԻԻՀ նախագահ Սեյեդ Իբրահիմ Ռայիսիի ելույթը  կլինի վիրտուալ ձևաչափով, հավելել է. «ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանի գլխավորած  պատվիրակությունը երկուշաբթի օրը կժամանի Նյու Յորք: Այցի շրջանակներում տեղի կունենան մի շարք հանդիպումներ»:

Նա հավելել է, որ  իրանական պատվիրակությունը երկկողմ հանդիպումներ կունենա երկրների արտգործնախարարների հետ: Թախթ Ռավանչին նշել է, որ հանդիպումների ընթացքում քննարկվելու են  տարածաշրջանային, այդ թվում՝ Եմենի ու Աֆղանստանի ճգնաժամերի, ինչպես նաև էներգետիկայի, սննդիի, ռասայական խտրականության և զանգվածային ոչնչացման զենքերի վերացման անհրաժեշտության հետ կապված հարցեր:

ՄԱԿ-ում ԻԻՀ դեսպան և մշտական ​​ներկայացուցիչը հավելել է, որ այցի ընթացքում, Ամիր Աբդոլլահյանը հանդիպելու է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի հետ:

Պիտակ