Սեպտեմբեր 17, 2021 12:56 Asia/Tehran

ԻԻՀ նախագահն ու Հայաստանի վարչապետն ընդգծել են երկու կառավարությունների համակարգված համագործակցության անհրաժեշտությունը:

Դուշանբեում կայացած հանդիպմանը, Սեյեդ Էբրահիմ Ռայիսին և Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկու երկրի երկկողմ հարաբերությունները և կարևորել են ներդաշնակ համագործակցությունը:

ՀՀ վարչապետի մամլո գրասենյակի տեղեկացմամբ, հանդիպմանը, նշելով, որ ինքը և Ռայիսին որպես Հայաստանի ու Իրանի ղեկավարներ միաժամանակ են սկսել իրենց աշխատանքը, Փաշինյանն ասել է.«Այսպիսով առիթ է ստեղծվել, որ երկու կառավարություններն իրենց տարածաշրջանային համագործակցությունն ու հարաբերությունները ներդաշնակ կերպով առաջ մղեն»:

Փաշինյանին շնորհավորելով ընտրություններում հաղթանակի և վարչապետի պաշտոնը կրկին ստանձնելու կապակցությամբ, Ռայիսին հույս է հայտնել, որ նրա ղեկավարության օրոք դրական ու պատշաճ քայլեր կձեռնարկվեն: 

Հատկանշական է, որ երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպել են Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովի և Շանհայի համագործակցության կազմակերպության 21 -րդ գագաթնաժողովի շրջանակներում:

Ուրբաթ օրը, Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մեկնարկեց ՇՀԿ-ի 21 -րդ գագաթնաժողովը, որին մասնակցեցին 12 անդամ և դիտորդ երկրների ղեկավարներ, այդ թվում՝ ԻԻՀ նախագահ՝ դոկտոր Սեյեդ Իբրահիմ Ռայիսին:

 

Պիտակ