Սեպտեմբեր 17, 2021 18:15 Asia/Tehran
  • Ռայիսի. Աֆղանստանի խդիրների հնարավոր միակ լուծումը բանակցություններն են

ԻԻՀ-ի նախագահն ասել է.«Աֆղանստանի խդիրների հնարավոր միակ լուծումը աֆղանների միջև բանակցություններն են»:

Ուբաթ կեսօրին, Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեյում անցկացված ՇՀԿ-ի անդամ երկների 21-րդ գագաթնաժողովին առընթեր Աֆղանստանի թեայով ՀԱՊԿ նիստում ունեցած ելույթում, Սեյեդ Էբրահիմ Ռայիսին նշել է.«Աֆղանստանի պատմությունը, արտաքին միջամտության դեմ այս երկրի ժողովրդի դիմադրության հետ կապված մեծ դասեր է պարունակում բոլորի համար: Աֆղանստանի ժողովուրդը փաստեց, որ չի կամենում, որպեսզի ուրիշները որոշեն իր ճակատագիրը»:

Նշելով, որ Աֆղանստանում ԱՄՆ-ի ներկայությունը անկայունության, թմրանյութերի արտադրության և հանցագործությունների ծավալների աճից, տնտեսական ենթակառույցների ոչնչացումից և աֆղանցի հազարավոր ճնշված ընտանիքներին ցավ ու տառապանք պատճառելոց բացի այլ արդյունք չի ունեցել, Ռայիսին ասել է.«Աֆղանստանի կառավարության արագ անկումը լավապես ցույց տվեց, որ այս երկրում ԱՄՆ-ի դրած հիմքերը չափազանց անկայուն են»:

Նշելով, որ Աֆղանստանի պատմության այս փուլում հարևան երկրները չափազանց կարևոր պարտականություն ունեն, Ռայիսին հստակեցրել է.«Մենք պետք է ստեղծենք այնպիսի պայմաններ, որ այս երկրի ժողովուրդն ու խմբերը կարողանան խաղաղ ու դրական համագործակցություն ունենան և կարողանան ճիշտ գծել իրենց երկրի ապագա ուղին»: