Սեպտեմբեր 17, 2021 19:05 Asia/Tehran
  • Հանդիպել են Իրանի ու ՌԴ-ի ԱԳ նախարարները

Սեպտեմբերի 17-ին, ՇՀԿ-ի անդամ երկրների Դուշանբեում անցկացվող 21-րդ գագաթնաժողովի շրջանակներում, կայացել է Իրանի ու ՌԴ-ի ԱԳ նախարարների հանդիպումը:

Հանդիպման ընթացքում, ընդգծելով  ՌԴ-ի հետ բազմակողմանի հարաբերությունների զարգացման կարևորությունն Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը նշել է, որ երկու երկրները պետք է համակարծիք լինեն տարածաշրջանային ու հատկապես Աֆղանստանի խնդրի շուրջ:

Անդրադառնալով  Աֆղանստանի բարդ իրավիճակին, Աբդոլլահյանն այն համարել է այդ երկրից ԱՄՆ-ի անպատասխանատու ու ամոթալի դուրս գալու արդյունքը և նշել, որ ստեղծված իրավիճակի պատասխանատուն ԱՄՆ-ի կառավարությունն է:

Հանդիպման ընթացքում, դոկտոր Ամիր Աբդոլլահյանին շնորհավորելով Իրանի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, Սերգեյ  Լավրովն Իրանի ԱԳ նախարարին պաշտոնապես հրավիրել է այցելել Մոսկվա և շարունակել խորհրդակցությունները: 

Հարկ է նշել, որ ԻԻՀ-ն Աֆղանստանի հարցի լուծումը տեսնում է բոլոր էթնիկ խմբերի ներկայացուցիչների մասնակցությամբ ընդգրկուն կառավարության ձևավորման մեջ և այս նպատակի իրագործման հարցում աֆղանցիներին խրախուսելու համար կարևորում է Իրանի կողմից գործադրվող ջանքերը: