Սեպտեմբեր 18, 2021 18:23 Asia/Tehran

Իրանի Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն այսօր առավոտյան Տոկիոյի օլիմպիական և պարալիմպիկ խաղերի մեդալակիրների հետ հանդիպման ժամանակ ջերմորեն շնորհակալություն հայտնելով Իրանի չեմպիոններին ասել է.«Միջազգային ասպարեզներում երկրին փառք ու պատիվ բերող մարզիկների չեմպիոնական կարևորագույն ուղերձը՝ առերևույթ անհնարինը հնարավոր դարձնելն է և հասարակությանը, հատկապես՝ երիտասարդներին, հույսի, դիմադրության ու կենսուրախության ուղերձ փոխանցելը»:

Հանդիպման ժամանակ անդրադառնալով համաշխարհային սպորտում մեդալների  ու չեմպիոնական տիտղոսների անառողջ բաշխման  օրինակներին,  մեծարգո առաջնորդը հավելել է.«Անարդարություններից, կաշառքներ տալուց և քաղաքական գործարքներից ու էներգետիկ նյութերի օգտագործումից բացի, իրեն և հայրենիքը ծախելու դիմաց մեդալ ստանալն անառողջ չեմպիոնության օրինակներ են»: 

Նշելով, որ շատ արժեքավոր է չեմպիոնության կողքին, մարդկային, կրոնական ու հոգևոր արժեքների դրսևորումը և անդրադառնալով օլիմպիական ու պարալիմպիկ խաղերում նման օրինակներին, Այաթոլլահ Խամենեին ասել է.«Իրանցի մարզուհիներն այդ մրցաշարերում ապացուցեցին,որ իսլամական հիջաբը չի խոչընդոտում  սպորտի ոլորտում փայլելուն ,ինչպես որ դա ապացուցել են քաղաքականության, գիտության ու կառավարման ոլորտներում»: 

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը նաև ասել է.«Իրանցի կանանց հիջաբը հարթել է իսլամական երկրներում մարզուհիների ճանապարհը: Ընդորում ներկայումս  ավելի քան 10 իսլամական երկրների  մարզուհիները հարգելով հիջաբը ներկայանում են մարզադաշտերում»: 

Կարևորելով մարզադաշտերում Սիոնիստական ռեժիմի պաշտոնապես չճանաչվելը, Այաթոլլահ Խամենեին ասել է.«Սիոնիստական դաժան, ցեղասպան ու անօրինական ​​ռեժիմը փորձում է ներկա գտնվելով մարզական միջազգային ասպարեզներում օրինականություն ստանալ և համաշխարհային իմպերիալիստները ևս օգնում են նրան, բայց սպորտի ոլորտի հարգարժան պատասխանուները և մարզիկները չպետք է այս ոլորտում պասիվ լինեն»:

Անդրադառնալով մարզիկներին խաղերին մասնակցելուց զրկելու  Սիոնիստական ռեժիմի ու նրա հովանավորների փոխադարձ քայլերին, մեծարգո առաջնորդն ընդգծել է.«Սպորտի ու Արտաքին գործերի նախարարությունները և իրավական կառույցները պետք է իրավական ճանապարհով հետամուտ լինեն այս հարցին և աջակցեն երկրի  և նույնիսկ այլ երկրների մուսուլման մարզիկներին,ինչպես ալժիրցի մարզիկին,որը հրաժարվեց մասնակցել Սիոնիստական ռեժիմի մարզիկի հետ մրցույթին,և  զրկվեց խաղերին մասնակցելու հնարավորությունից»:

Ընդգծելով, որ իրանցի արժանապատիվ մարզիկը չի կարող մեկ մեդալի պատճառով սեղմել ոճրագործ ռեժիմի ներկայացուցչի ձեռքը և  փաստորեն պաշտոնապես ճանաչել նրան, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը հավելել է.«Սա առաջին դեպքը չէ: Անցյալում ևս երկրների  մարզիկները հրաժարվել են մրցել հարավ-աֆրիկյան ապարտեիդի ռեժիմի ներկայացուցիչների հետ և որոշ ժամանակ անց, այդ ռեժիմը ոչնչացավ: Սիոնիստական ռեժիմը ևս կոչնչանա»: