Սեպտեմբեր 20, 2021 13:11 Asia/Tehran
  • Իրանի պաշտպանության նախարար. Իրանի զինված ուժերը կտրուկ պատասխան կտան ցանկացած սխալ քայլի

Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարն ի պատասխան Սիոնիստական ​​ռեժիմի առաջնորդների հայտարարությունների, ասել է. «Իրանի զինված ուժերը վճռականորեն կարձագանքեն ցանկացած անտրամաբանական ու անգրագետ գործողության»:

Երկուշաբթի օրը, բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Աշթիանին, ի պատասխան իսլամական Իրանի թշնամիների, հատկապես Սիոնիստական ​​ռեժիմի որոշ առաջնորդների ծիծաղելի ու անհիմն հայտարարությունների, ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս հայտարարել է Իրանի մեծ ազգի պաշտպանունակության և նորարարական գիտելիքների ու տեղական  տեխնոլոգիաների վրա հիմնված նվաճումների մասին, որոնք թույլ են տալիս պաշտպանել երկրի անվտանգությունն ու սահմանները և արձագանքել սպառնալիքներին»:

Ամիր Աշթիանին խստորեն թշնամիներին  զգուշացրել է անհիմն հայտարարությունների կապակցությամբ, հավելելով. «Սատանաական  ուժերի հետ փոխկապակցված ռեժիմները հուսահատությունից անհիմն մեղադրանքներ են հնչեցնում»:

Ամիր Աշթիանին ընդգծել է. «Կեղծ Սիոնիստական ​​ռեժիմից, որն իր պատմության մեջ  Իրանի ժողովրդից մշտապես մեծ պարտություններ   է կրել և պարտված է նաև համաշխարհային հասարակական կարծիքի առջև, կարող է միայն իր ատելությունն ու դժգոհությունը  արտահայտել ճնշված ու անպաշտպան կանանց և երեխաների նկատմամբ»:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio