Սեպտեմբեր 21, 2021 08:49 Asia/Tehran
  •  Իրանի ԱԳ նախարարն իր հայ գործընկերոջը շնորհավորել է ՀՀ անկախության օրվա առիթով

Իրանի արտգործնախարար դոկտոր Ամիր Աբդոլլահյանն իր հայ գործընկերոջը հղած ուղերձում շնորհավորել է նրան՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ:

ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանին հղված Ամիր Աբդոլլահյանի շնորհավորական ուղերձումա սված է.

«ՀՀ Արտաքին գործերի նախարարՆ.Գ. Արարատ Միրզոյան

Իմ ամենաանկեղծ շնորհավորանքներն եմ հայտնում Ձեդ Գերազանցությանը Հայաստանի Հանրապետության ազգային տոնի առթիվ:

Ուրախալի է, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև բարեկամական, սերտ և բարձր մակարդակի հարաբերությունները, որոնք հիմնված են երկու ժողովրդների պատմական կապերի վրա և ձևավորվել են բարիդրացիական և փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա, վերջին տարիների ընթացքում մակարդակի և բովանդակային առումով ընդլայնվել են: 

Այնուամենայնիվ, կասկած չկա, որ արագ զարգացող տարածաշրջանային և գլոբալ զարգացումներն, տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդումը, անհրաժեշտ են դարձրել առավել ընլայնելու և ամրապնդելու երկու երկրների միջև համակողմանի համագործակցությունը:

Հուսով եմ, երկու նախարարությունների փոխադարձ ջանքերի շնորհիվ և օգտագործելով երկու երկրների բազմազան կարողությունները՝ երկու երկրների միջև բոլոր ոլորտներում հարաբերությունների զարգացման և խորացման, տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման ականատեսը լինել: 

Առիթը պատեհ համարելով, Բարձրյալ Տիրոջից հայցում եմ Ձերդ Գերազանցությանը առողջություն և հաջողություններ, իսկ ՀՀ ժողովրդին՝ բարօրություն:

Հարգանքով՝Հոսեյն Ամիր Աբդոլահյան»:

Հարկ է  նշել, որ իրանցի մեծ թվով այլ պաշտոնյաներ նույնպես շնորհավորել են իրենց հայ գործընկերներին՝ ՀՀ անկախության օրվա առիթով: 

Մասնավորապես՝ իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, Իրանի էներգետիկայի նախարար և երկու երկրների տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի նախագահ   Մեհրաբյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին, Իրանի աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Աբդոլմալեքին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար պարոն Նարեկ Մկրտչյանին: