Սեպտեմբեր 21, 2021 09:17 Asia/Tehran
  • Ղարիբաբադի. Իրանի  միջուկային ծրագիրը խաղաղանպատակ է

Վիեննայում Իրանի դեսպան և միջազգային կազմակերպություններում մշտական ​​ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագիրը խաղաղանպատակ է:

Երկուշաբթի օրն իր թվիթերյան  միկրոբլոգում արած գրառման մեջ, Քազեմ Ղարիբաբադին նշել է. «Իրանը ձգտում է բանակցությունների, որոնք կունենան արդյունք և կնպաստեն Իրանի ժողովրդի նկատմամբ կիրառվող անարդար պատժամիջոցների չեղարկմանը»:

Նա հավելել է. «Իրանը քաղաքակրթության օրրան է և խաղաղասեր երկիր, որը պատմության ընթացքում մշտապես  նպաստել է համաշխարհային գիտելիքի  և տեխնոլոգիաների զարգացմանը: Մենք հաստատակամ ենք շարունակելու  մեր խաղաղ միջուկային ծրագիրը և գործունեությանը, և «ոչինչ չի կարող կանգնեցնել Իրանի խաղաղ միջուկային գործունեությունը»:

Երկուշաբթի օրն Իրանի ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Մոհամմադ Էսլամին,  ՄԱԳԱՏԷ-ի  65 -րդ գլխավոր համաժողովի ժամանակ ունեցած ելույթում հայտարարել է. «Ժամանակն է, որ Միացյալ Նահանգներն ուղղի իր սխալ քաղաքականությունը և որպես առաջին քայլ, գործնկանում և ստուգելու հնարավորությամբ, չեղարկի բոլոր պատժամիջոցները»:

Պիտակ