Սեպտեմբեր 21, 2021 16:43 Asia/Tehran
  • Իրանի ՊՆ. Երկրի ապագան կերտողների նկատմամբ թշնամիների չարանենգ ծրագրերը  չպետք է արդյունավորվեն

Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակման նախարարն ասել է.«Չպետք է թույլ տալ, որպեսզի երկրի ապագան կերտողների նկատմամբ թշնամիների սադրանքներն ու չարանենգ ծրագրերն արդյունավորվեն»:

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Աշթիանին, Իրանի ԶՈՒ ԳՇ մշակութային և պաշտպանական քարոզչության հարցերով տեղակալ, բրիգադային գեներալ Աբոլֆազլ Շեքարչիի հետ հանդիպման ժամանակ, ասել է.«Իսլամական հեղափոխության թշնամիները մտադիր են փոխելով իրանա-իսլամական կենսակերպը, փոխել Իրանի ժողովրդի սոցիալական ուղին և թերարժևորելով կրոնական ու հեղափոխական արժեքները, ոչնչացնել իսլամական հասարակությունը»:

Հանդիպման ժամանակ բրիգադային գեներալ Աբոլֆազլ Շեքարչին ասել է.«Պաշտպանության նախարարության հանձնառու մասնագետների կողմից ամենարդիական պաշտպանական սպառազինության նախագծումն ու արտադրությունը նպաստել են ներքին ու միջազգային ասպարեզներում Իրանի հզորությանը»: